30 միլիոն դրամ պետբյուջեից «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության հաղթողներին. հարցը՝ կրկին «չզեկուցվող». antifake.am
Advertisement 1000 x 90

30 միլիոն դրամ պետբյուջեից «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության հաղթողներին. հարցը՝ կրկին «չզեկուցվող». antifake.am

Հոկտեմբերի 10-ի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված 1-ին հարցը կրկին «չզեկուցվող» հարցերի շարքում էր։

Նախագծով սահմանվում էր վերաբաշխում կատարել ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին օրենքում և «Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցանակաբաշխության հաղթողներին աջակցության տրամադրման նպատակով վարչապետի աշխատակազմին հատկացնել 30 միլիոն դրամ՝ 2019 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։ Նախագիծը մշակվել էր վարչապետի աշխատակազմի կողմից։

Նախագծի միջոցառման նկարագրական մասում նշվում է ՀՀ անկախության հռչակման 28-րդ տարեդարձի կապակցությումբ կազմակերպված «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխության հաղթողներին աջակցության տրամադրումը։ Իսկ գումարը հատկացվել է ՀՀ պետական բյուջեի Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ բաժնի «այլ նպաստներ» մասից։

Հոկտեմբերի 10-ի կառավարության նիստով ընդունվեց «չզեկուցվող» հարցը և որոշվեց «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության հաղթողներին հատկացնել 30 միլիոն դրամ։

Հաղթողները 45-ն են, որոնց հատկացվող դրամական չափերը տարբեր են, մասնավորապես՝ 32 հոգու հատկացվել է 500,000-ական դրամ, 12 հոգու՝ 1 միլիոն դրամ, իսկ 1 անձի՝ Ռիտա Մարտիրոսյանին, 2 միլիոն դրամ։

Հաղթողների և կառավարության այս որոշմամբ դրամական աջակցություն ստացածների շարքում է Արտուշ Խաչատրյանը, ով սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 28 ամյակի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառման ընթացքում ձայն խնդրելով մոտեցավ ամբիոնին, ելույթ ունեցավ՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին դիմելով որպես «Հայաստանի Հանրապետության Արցախի մարզպետ»: «Ես էդպես եմ հասկանում», – հավելեց նա: Ելույթը ողջունվեց անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Ամբողջությամբ՝ antifake.am կայքում:



Նման նյութեր