Մամուլը գրում է Աննա Հակոբյանի ճոխ վոյաժների մասին, այս անգամ էլ վարչապետի կինը թռել է Շվեցարիա երկու օրով:
Դե, հիմա բռնվեք, թե ինչ բացահայտում են արել մեր հուսալի աղբյուրները: ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին ՀՀ պատվիրակության հետ Թուրքմենստան է այցելել նաև Աննա Հակոբյանը:
Ասում են՝ հայկական պատվիրակության մոտ օդը սառել էր, աջ ու ձախ հրամանների պակաս չէր զգացվում, գիշերել են ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում, իսկ հաջորդ օրը Աննա Հակոբյանը Շվեցարիա է թռել կառավարական ինքնաթիռով:
Էս զոմբիները չեն հասկանա, սա իրենց խելքի բանը չի, կոռուպցիա, պետական թալան:
Արա՛, ես չեմ հասկանում, առաջ գոռում էիք, թե մենք գալիս ենք կոռուպցիան վերացնելու, հիմա ստացվում է որ կոռուպցիան պետականացրել եք, պետական բյուջեն էլ հատկացրել եք Աննա Հակոբյանին:
Հ.Գ. Հիմա թող Աննա Հակոբյանը հրապարակավ ներկայացնի, թե ինչո՞ւ է մեկնել Շվեցարիա կառավարական ինքնաթիռով, և ՀՀ հարկատուների վրա ինչքա՞ն է նստել Աննա Հակոբյանի ճոխ վոյաժները:
Արմեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից: