Կորեայի Հանրապետության մայրաքաղաքի Կվանարու զբոսայգում, որը տարածվում է Հանգան գետի ափերին, կայացել է անօդաչու թռչող սարքերի Seoul Drone Challenge 2019 փառատոնը: Սկզբնապես Սեուլի իշխանությունները պլանավորել էին այդ միջոցառումն անցկացնել հոկտեմբերի սկզբին, բայց այդ պլաններին խանգարեց «Լինլին» թայֆունը: Ի վերջո շոուն տեղի ունեցավ մեկ ամիս ուշ:
Դրոնների թռիչքների համար հատկացված հարթակի վրա հանդիսականները կարողացել են դիտել ցուցահանդեսը և սարքերի մասնակցությամբ շքերթը, որոնք օգտագործվում են ինչպես ժամանցի, այնպես էլ լուրջ առաջադրանքներ կատարելու համար, այդ թվում՝ արդյունաբերության եւ անվտանգության բնագավառներում:
Փառատոնի ընթացքում կայացել է հարյուրավոր անօդաչու թռչող սարքերի միաժամանակյա թռիչքը, գյուղատնտեսական, հրշեջ և այլ մասնագիտացված դրոնների աշխատանքի ցուցադրությունը, ինչպես նաև մրցարշավներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: