«2019 թվականի հոկտեմբերի 11-ի առավոտյան լուսադեմին՝ ժամը 7:10-ին մեր տուն են մտնում Արտաշատի ոստիկանության աշխատակիցները, պահանջելով տղայիս՝ Տիգրան Բադալյանին: Ոստիկանները կրկին եկել էին առանց գրավոր փաստաթղթերի, հիմքերի և մեզ չբացատրեցին, թե ինչու են եկել և ինչու են պահանջում տղայիս:
Հետագայում իմացանք, որ տղայիս ուզում են տանեն այս անգամ սառնարանի սեկցիաների գողության համար/գողոնի արժեքը կազմել է 15 000 ՀՀ դրամ/: Ես զանգահարեցի փաստաբանիս, որ Երևանից գա, փաստաբանս էլ անհանգստանալով զանգահարել է 116 թեժ գիծ՝ Մարդու իրավունքների պաշտպանին, որ միջոցներ ձեռնարկեն մեզ բան չպատահի, մինչև փաստաբանը Երևանից գա հասնի Վերին Արտաշատ: Սակայն կատարվեց ավելի սարսափելին: Երբ մենք տանը չորս ոստիկանների հետ նստած էինք, ոստիկաններից մեկը` ոմն Կարենը, տղայիս՝ Տիգրանի թևը մտած մտերմաբար տարավ դուրս և մենք լսեցինք «…մի խփեք ինչու եք խփում մի խփեք…»:
Ես վազեցի դուրս և տեսա մոտ չորս անծանոթ ավտոմեքենաներ և մի խումբ ոստիկաններ: Տիգրանի գլխին մեջքին և մարմնի տարբեր հատվածներին հարվածներ տեղալով մոտ չորս հոգի փորձում էին նստեցնել մեքենան: Բնականաբար, ես տեսնելով դա` ասացի ուր եք տանում տղայիս, որովհետև բոլորը քաղաքացիական հագուստով էին: Ես ամուսինս՝ Լյովա Բադալյանը և տղաս՝ Գագիկ Բադալյանը փորձեցինք պաշտպանել Տիգրան Բադալյանին, սակայն բոլորս ծեծի ենթարկվեցինք քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am