Հյուրանոցում Քիմ Քարդաշյանին թալանելը կդառնա կատակերգության սյուժե
Advertisement 1000 x 90

Հյուրանոցում Քիմ Քարդաշյանին թալանելը կդառնա կատակերգության սյուժե

Ֆրանսիացի ռեժիսոր և նկարիչ Ժոան Սֆարը, որը հայտնի է երաժիշտ Սերժ Գենսբուրի մասին «Գենսբուր. խուլիգանի սերը» ֆիլմով, պատրաստում է ֆիլմ՝ «Fashion Week» («Նորաձևության շաբաթ»)։ Նրան ոգեշնչել է Քիմ Քարդաշյանի սկանդալային թալանը Փարիզի հյուրանոցում 2016 թվականին։ Սֆարը նաև նախատեսում է իր վեպը վերածել լիամետրաժ կինոնկարի։

2016 թվականին Քիմը դարձել էր թալանի զոհ Փարիզի հյուրանոցներից մեկում։ Հանցագործները ոչ միայն կողոպտել էին նրան, այլև սպառնացել կյանքին։ Նրանք ներխուժել էին հյուրանոցի համար, որտեղ ապրում էր Քարդաշյանը, կապել նրան ատրճանակի սպառնալիքով և փակել լոգասենյակում։ Կողոպտիչները տարել էին թանկարժեք աստղեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում էր 10 մլն դոլար։

Ժոան Սֆարը որոշել է այս ողբերգական իրադարձությունը դարձնե; նոր կինոնկարի հիմք։ Դրանում մեծ ուշադրություն է դարձվելու նորաձևության աշխարհին, ինչպես նաև հակասությանը, որն առկա է էլիտայի ներկայացուցիչների և միջին վաստակի տեր մարդկանց միջև։ Ըստ սյուժեի՝ կողոպտիչների կազմակերպված խումբը որոշում է հարստանալ ի հաշիվ հայտնի մարդու, որը ներկա է լինելու Փարիզում նորաձևության շաբաթին և բնակվելու է տեղի հյուրանոցներից մեկում։

Ֆրանսիական կինոնկարի ցուցադրությունն էկրաններին նախատեսվում է 2020 թվականին։

style.news.am