Էլթոն Ջոնն իր գրքում պատմել է Մայքլ Ջեքսոնի հոգեկան հիվանդության մասին
Advertisement 1000 x 90

Էլթոն Ջոնն իր գրքում պատմել է Մայքլ Ջեքսոնի հոգեկան հիվանդության մասին

Էլթոն Ջոնն իր ինքնակենսագրական «Ես» գրքում Մայքլ Ջեքսոնին անվանել է հոգեկան հիվանդ, հայտնում է TMZ–ն:

Բրիտանացի երգիչը պատմել է, որ ինքը Ջեքսոնին ճանաչել է 13 կամ 14 տարեկան հասակից: Նա «ամենահրաշալի երեխան էր», բայց ինչ-որ պահի սկսել է հեռանալ իրականությունից այնպես, ինչպես Էլվիս Փրեսլին:

«Աստված գիտի, թե ինչ էր կատարվում նրա գլխում, և Աստված գիտի, թե ինչ հաբեր էր ընդունում: Բայց վերջին տարիներին ամեն անգամ երբ նրան տեսնում էի, մտածում էի, որ նա ամբողջովին կորցրել է իրեն: Նա իսկապես հոգեկան հիվանդ էր»,- գրել է Էլթոն Ջոնը:

shantnews.am