
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դավիթ Սանասարյանի և հայտարարվող վրաերթի մասով ասեմ, որ կամ պետք է գործ հարուցվի Դավիթի դեմ` ՔՕ 242-րդ (ՃԵ կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), կամ այդ կնոջ դեմ` ՔO 182-րդ հոդվածով (շորթումը):
Ամենը պարզ է. եթե Դավիթը վրաերթ է արել, ապա պետք է պատժվի, իսկ եթե ճիշտ է ասում և իրենից փորձել են անտեղի 300 հազար դրամ շորթել, ապա շորթողները պետք է պատժվեն:
Ընդորում, հաշվի առնելով, որ «տուժող» կողմը համառորեն ոստիկանություն չի դիմում, ակամայից մեծ հարցականի տակ է հայտնվում վրաերթի փաստը: Բայց այս հարցի պատասխանը պետք է տրվի քննությամբ»:
https://www.facebook.com/danioanis/posts/10219090069379690