Ամեն տարի Հայաստան է ներկրվում մոտ 5000 տոննա աղ՝ նախատեսված տեխնիկական նպատակների համար: Մեր երկրի արդյունաբերությունը ի զորու է յուրացնել այդ ծավալի մոտ 10 տոկոսը: Ըստ փորձագետների` ներկրվող տեխնիկական աղի գերակշռող բաժինը, մարդու առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով վերամշակվելուց հետո ուղղվում է սննդի արդյունաբերության կարիքների համար:
Ինչպե՞ս դա կանդրադառնա ազգի առողջության վրա: Ի՞նչ անհապաղ միջոցներ պետք է ձեռնարկել ստեղծված իրավիճակից շուտափույթ դուրս գալու համար: Այս մասին հոկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կպատմի Ավանի աղի կոմբինատի ղեկավար Արեգ Ղուկասյանը:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35
Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեով: