Հանդարտության մասին
Advertisement 1000 x 90

Հանդարտության մասին

Հայր Բիտիմն ասաց. «Մի անգամ ինձ մի քիչ խնձոր տվեցին, որպեսզի տանեմ ծերերին: Ես բախեցի դրացի հայր Աքիլայի դուռը, որ տամ նրան: Նա ներսից ասաց. «Եղբա՛յր, իսկապես չեմ ուզում այս ժամին իմ դուռը բախես, թեկուզ խնձորներդ ոսկյա լինեն, և ուրիշ խցեր էլ մի՛ գնա»: Եվ ես խնձորները տարա եկեղեցի»:

surbzoravor.am