
Մեր ժամանակի ամենահայտնի երաժիշտներից մեկը ՝ The Beatles լեգենդար խմբի անդամներից Փոլ Մակքարթնին, իր հանգուցյալ կնոջ՝ Լինդայի 14 լուսանկար է նվիրել Գլազգոյի թանգարանին: Այս մասին հայտնում է Artnet News-ը:
Դրանք կցուցադրվեն լուսանկարիչ Լինդա Մակքարթնիի հիշատակին նվիրված ռետրո լուսանկարների ցուցադրության շրջանակում։ Խոսքն ընտանեկան դիմանկարների ու լուսանկարների մասին է, որոնցով տպավորված են Ջիմի Հենդրիքսը և Միք Ջագերը։ Լուսանկարները կցուցադրվեն մինչև հունվարի 12-ը։
Թանգարանի նոր հավաքածուում ներկայացված լուսանկարների մեծ մասն արվել է Շոտլանդիայում, ինչն ավելի արժեքավոր է դարձնում նվերը: