Աննա Կուրնիկովան արդեն 18 տարի է՝ երջանիկ է Էնրիկե Իգլեսիասի հետ հարաբերություններում։ Զույգը մինչև վերջերս չէր հաստատում, որ պաշտոնապես օրինականացրել է հարաբերությունները։ Ընդ որում, թենիսիստուհին և երգիչը դաստիարակում են երկվորյակներին՝ Լյուսիին և Նիկոլասին, սոցիալական ցանցերում ակտիվորեն տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակում փոքրիկների մասնակցությամբ։ Սակայն այժմ արդեն երկրպագուները կասկածել են, որ աստղերն ամեն դեպքում ամուսնացել են։
44-ամյա Էնրիկեի հետ ամուսնության մասին ակնարկել է Աննա Կուրնիկովան։ Նա սոցիալական ցանցում փոխել է ազգանունը։ 38-ամյա գեղեցկուհին այժմ ներկայանում է որպես Կուրնիկովա-Իգլեսիաս։ Արդեն իսկ ավանդույթի համաձայն՝ նա ոչ մի կեպ չի մեկնաբանում կարգավիճակի փոփոխությունը և չի պատասխանում երկրպագուների հարցերին։
Ավելի մանրամասն՝ news.am