Նախկինների դեմոնիզացիայի մանիֆեստը
Advertisement 1000 x 90

Նախկինների դեմոնիզացիայի մանիֆեստը

Այն, որ այօրվա իշխանությունները պատրաստ են իրենց իշխանությունն ու իշխանական «գահը» պահելու համար դիմել հնարավոր և անհնարին բոլոր միջոցների՝ դրանում վերջին մեկուկես տարիների ընթացքում համոզվել ենք քանիցս։ Աներկբա է նաև այն, որ ՀՀ գործող իշխանությունները չեն կարողանում դիմանալ բովանդակային քննադատությանն ու ամենուր փորձում են դավադրություն փնտրել։

Ապացուցված բան է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, գալով իշխանության, իր կոьքին ուեննում է իրեն սպասարկող «քաղաքական խոսափողներ», որոնք տարբեր առիթներով փորձում են ակտիվանալ և, իշխանություններին հաճոյանալով, իրենց տեղն ամրագրեն իշխանամերձ քաղաքական «կիբուցիում»։

Վերջին մեկուկես տարվա ընթացքում տեսնում ենք, որ նման «քաղաքական հաճախորդների» պակաս Նիկոլ Փաշինյանն, ընդհանրապես չունի։ Այս շարքում նրանք բավականին շատ են, ի դեպ, սրանք հիմնականում այն սեկտորն են, որոնք այսպես կամ այնպես «Սերժի վախտով» ինչ-որ իշխանամերձ աղբյուրից ֆինանսական սնուցումներ են ունեցել, և դաշտում որպես «քաղաքագետ» կամ «փորձագետ» որակավորմամբ փորձել հանրության աչքին երևալ։

Օրինակ, Լևոն Շիրինյանը փորձել է հերթական անգամ ինքնահաստատվել և Փաշինյանին հաճոյանալու պատրվակով ինչ-որ տարօրինակ մեկնաբանությունների հերթական չաբաժանինն է արտահայտել։ Շիրինյանը, ով կիլոմետրերով հեռու է իրական քաղաքագիտական տեսություններից, որոշել է Փաշինյանին ականջահաճո հայտարարություններ անել: Այս անգամ նա թիրախ է ընտրել է Սերժ Սարգսյանին։ Թերևս ապացուցված բան է, որ հայ ժողովուրդը` ազգային արժեքների և իր հերոսների նկատմամբ ոտնձգություններին խոչընդոտելու և հակազդելու, դիմադրելու և մերժելու` հիմնավոր, խորը արմատացած և ազգային պահպանողական արժեքների նկատմամբ սպառնալիքներին դիմակայելու բնատուր և գենետիկ, ենթագիտակցական խորը թաքնված հավաքական շատ հզոր իմունիտետ ունի:

Չի բացառվում, որ 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած գործընթացը ծրագրավորողների կողմից վերջինիս գոյությունը կամ թերարժեվորվել էր, կամ կասկածի տակ էր առնվել, կամ էլ` հաշվի չէր առնվել, բայց այդ դեպքում էլ` գերագնահատվել էին իրենց կողմից կիրառվող տեխնոլոգիաների, վաղուց հիմնված գործող կառույցների տարածվածությունը, հզորությունն ու ամենակարողությունը: Հավանաբար հաշվի էին առնվել նախորդ հաջողության փորձերը` այլ ազգերի, պետությունների և ժողովուրդների դեպքում: Ահա թե ինչին է հասցնում 21-րդ դարում մամուլն ու տեղեկատվության այլ միջոցներն արհամարհելը, օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող կառույցների նկատմամբ ոչ համարժեք վերաբերմունքը: Իր կառավարման այս հատվածում Նիկոլ Փաշինյանը, իսկ նրա անմիջական հորդորով նաև ողջ իշխանական թիմը, այդպես էլ չեն կարողանում չհիշել ու չպայքարել Սերժ Սարգսյանի դեմ։

Սյնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը ներկայումս էլ շարունակում է պայքարել Սերժ Սարգսյանի իշխանության դեմ։ Նման եզրակացության կարելի է հանգել հետևելով իշխանամերձ լրատվականներին, որոնք առօրյա պարբերականության ռեժիմով քննադատում են Սարգսյանին կամ նրա անձի ու ընտանիքի վերաբերյալ ինչ-որ ծավալուն վերլուծություն ներկայացնում։

Եվ սա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանն ընդհանրապես չի խառնվում քաղաքական գործընթացներին, ոչ մի գնահատական չի հնչեցնում գործող վարչակարգի քաղաքական կուրսի վերաբերյալ (եթե իհարկե այդպիսին կա)։ Փաշինյանին սատարող լրատվականները առիթը բաց չեն թողնում Սերժին հերթական անգամ դեմոնիզացնեն և դա արվում է Նիկոլի ուղղակի ցուցումով։

Ասել է թե, Նիկոլը շարունակում է կռվել Սերժի ստվերի հետ, որն ավելի շատ հիշեցնում է քիշոտյան հողմաղացների դեմ պայքարը։ Լրատվականներից մեկը նախօրեին անդրադարձել էր Սերժ Սարգսյանի Արցախ կատարած այցին, որի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահն այցելել էր Ամարասի վանական համալիր։ Հավելելնք, որ «Լույս» հիմննադրամը նախատեսում է վերականգնողական լուրջ աշխատանքներ սկսել Ամարասում, որի նախաձեռնողը Սերժ Սարգսյանն է։ Սարգսյանի Արցախում գտնվելուն հետ մեկտեղ Ստեփանակերտում էր գտնվում Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

Ահա այս փաստը առիթ էր տվել արևմտյան աղբյուրներով սնուցվող լրատվականին, ինչ-որ միֆական հերթական դեմոնիզացիայի պատմությունը ներկայացնել հայ հասարակությանը։

Լրատվականը Սերժ Սարգսյանի հետ կապված ինչ-որ հնարովի պատմություններ է հանել հրապարակ՝ հերթական անգամ փորձ անելով երրորդ նախագահի ուղղությամբ ցեխ շպրտել։

Փաշինյանի պրիմիտիվիզմն, անշուշտ, սահման չունի, քանի որ նա իր նպատակների ու իշխանության կյանքը ևս մի քանի ամսով երկարացնելու համար պատրաստ է ցանկացած մեթոդիկայի կիրառման՝ անգամ հերթական նաիվ մանիպուլիացիայի։ Ամփոփելով փաստենք մի՝ թերևս ապացուցման կարիք չունեցող կարևոր դրույթ․ քաղաքական մանիպուլյացիայի բոլոր միջոցները հիմնված են զանգվածային գիտակցության մեջ սոցիալական առասպելների ստեղծմանը և իրականացմանը, այսինքն՝ գաղափարների, մանիպուլյացիա կատարողների շահերի հաստատումը, ընդունելով, որ մեծամասնությունը հավատում է այդ ամենին: Կարող է թվալ, որ կույր հավատի դարաշրջանի առասպելները վաղուց գնացել են, բայց ամենօրյա քաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ դա այդպես չէ:

Արման Գալստյան

 



Նման նյութեր