
ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձանց ինքնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեից, նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թվականներին: Եղբայրները ձերբակալվել են: