«911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ավան Առինջում գտնվող գործարանում ծուխ է նկատվում
Advertisement 1000 x 90

«911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ավան Առինջում գտնվող գործարանում ծուխ է նկատվում

«911» ծառայություն հոկտեմբերի 16-ին, ժամը 10:55-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/10 հասցեում գտնվող գործարանում ծուխ է նկատվում:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: