Հայրը դանակահարել է անչափահաս որդուն. տղային հիվանդանոց են տեղափոխել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայրը դանակահարել է անչափահաս որդուն. տղային հիվանդանոց են տեղափոխել. armeniasputnik.am

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝  երեկ գիշեր շտապօգնության խումբը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել 15-ամյա պատանու, որ դանակահարված է եղել։

Բժիշկները պարզել են, որ տղայի վնասվածքը կրծքավանդակի շրջանում է ու անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել։

Անչափահասն ասել է, որ ընկել է, սակայն ըստ որոշ տեղեկությունների՝ հայր ու որդի տանը վիճել են, ինչի հետևանքով որդին դանակահարել է տղային։

Ըստ թաղամասում շրջանառվող լուրերի`ոստիկանության ծառայողները հորը բերման են ենթարկել։ Իրավապահները պարզում են, թե ինչ է տեղի ունեցել իրականում։

armeniasputnik.am