Մուրացկանը կնոջը հիացմունքով պատմում է, թե ինչպիսի հիասքանչ կեքսով են իրեն հյուրասիրել մի հարուստի տանը:
– Խնդրիր բաղադրատոմսը,- ասում է կինը:- Ես նույնպես այդպիսի կեքս կթխեմ:
Մուրացկանն իմանում է բաղադրատոմսը հարուստի խոհարարից, հետո զեկուցում է կնոջը.
– Վերցնում ես 10 հատ ձու:
– 10 հատ ես ինձ չեմ կարող թույլ տալ, կվերցնեմ 2-ը:
– Լավ: Հետո պետք է 1 կգ կարագ:
– Որտեղի՞ց, հետաքրքիր է, ես պետք է վերցնեմ կարագը:
– Ուրեմն առանց կարագի: Հետո 1 կգ չամիչ:
– Դա պարտադի՞ր է: Չամիչը շատ թանկ է:
– Ոչ, երևի պարտադիր չէ: Հետո ցորենի ալյուր:
– Ուրախացիր, որ տանը գոնե տարեկանի ալյուր կա:
– Ըստ իս՝ տարեկանի ալյուրով էլ կլինի: Հետո խմորը դնում են կաղապարի մեջ և թխում են ջեռոցում:
– Ջեռոց մենք չունենք, կաղապար նույնպես չունենք, կեքսը կթխեմ տաք մոխիրի մեջ:
Կեքսը պատրաստ է, կինը փորձում է այն:
– Ֆու,- ասում է նա,- և ինչպես են կարողանում հարուստներն այսպիսի բան ուտել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը