Ներկայացնում ենք Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան գրառումները.
«Վիտալի Բալասանյանի համար շատ մեծ պատիվ կլինի, որ ես անդրադառնամ իր հայտարարություններին»,- փոխանցեց Բաբկեն Արարքցյանը… https://www.aravot.am/2019/10/16/1072418/
Իսկ այժմ համեմատական կենսագրականներ https://hy.wikipedia.org/wiki/-ից.
Բաբկեն Գուրգենի Արարքցյան (սեպտեմբերի 16, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական, պետական գործիչ, ՀՀ ԳԽ (1991-1995), ԱԺ (1995-1998) նախագահ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1972), դոցենտ (1977)։
Կենսագրություն
Ծնվել է Երևանում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի մեխմաթ ֆակուլտետը (1966)։ 1977-1990 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում, 1986 թվականից՝ հաշվողական մաթեմատիկայի մեթոդների կիրառումը բնական գիտությունների ամբիոնի վարիչ։ Ղարաբաղյան շարժման Հայաստանյան կոմիտեի (1988, մայիս) և ՀՀՇ հիմնադիր-անդամ (1989 թվականի նոյեմբերից 2000 թվականի դեկտեմբերը՝ ՀՀՇ վարչության անդամ)։ 1988 թվականի դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ ձերբակալվել է և 6 ամիս Մոսկվայում պահվել նախնական կալանքի։ 1990 թվականի մայիսին ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր, օգոստոսին՝ ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ, այնուհետև՝ նախագահ։ 1998 թվականի փետրվարի 4-ին Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական խմբի հետ հրաժարական է տվել։ 1999 թվականից՝ Ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման «Արմատ» կենտրոնի հիմնադիր-ղեկավար[1]:
Վիտալի Միխայիլի Բալասանյան (մարտի 5, 1959, Ասկերան, ԼՂԻՄ, ԱԽՍՀ), ռազմական, պետական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար[1][2], «Արցախի հերոս»։
Կենսագրություն
Ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ասկերան ավանում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է ծննդավայրում։ 1977-1979 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1990 թվականին ավարտել է Երևանի կոոպերատիվ առևտրի տեխնիկումը, 2011 թվականին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976 թվականին՝ որպես Ասկերանի շրջանի հասարակական սննդի հիմնարկ-ձեռնարկության տաղավարի վարիչ, ապա՝ արտադրության պետ-փոխտնօրեն։ Այստեղ աշխատել է մինչև 1990 թվական։ 1990 թվականին ընտրվել է Ասկերանի շրջանի Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար։ 1991 թվականին ընտրվել է Արցախի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992 թվականի օգոստոսին նշանակվել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար, 1996-1998 թվականներին՝ հանդիսացել զորամիավորման հրամանատար, 1998-1999 թվականներին՝ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, 1999 թվականի սեպտեմբերից՝ Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ։
2000 թվականի մարտին Վիտալի Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ 2000-2005 թվականներին եղել է «Արցախի պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ։ 2005 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Արցախի 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Հանդիսացել է Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Պատգամավորական գործունեությունն իրականացրել է «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցության կազմում։ 2007-2010 թվականներին եղել է Արցախի նախագահի խորհրդական։
2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի 5-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։ Դարձել է Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի և «Դաշնակցություն» խմբակցության անդամ։ 2012 թ. Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու համար հեռացվել է «Դաշնակցություն» խմբակցությունից և դարձել անկախ պատգամավոր։ 2011 թվականից «Հավատք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի երկու զավակ, երեք թոռ։
***
«Վիտալի Բալասանյանի համար շատ մեծ պատիվ կլինի, որ ես անդրադառնամ իր հայտարարություններին»,- փոխանցեց Բաբկեն Արարքցյանը… (https://www.aravot.am/2019/10/16/1072418/):
100 տարի անց Արարքցյանը կհիշվի որպես Հայաստանի խորհրդարանի հերթական նախագահներից մեկը, իսկ Բալասանյանի անունը՝ որպես Արցախյան հաղթական ազատամարտի Հերոսի, ոսկե տառերով կգրվի հայ ժողովրդի «պատմության մատյանում»: