Կարճ ներկայացնում եմ այսօրվա մինչև ժամը 15:00 եղած հնարավոր տեղեկությունները Սիրիայի հյուսիսի որոշ շրջաններում ծավալվող գործողությունների մասին:
Սարի Քանիյա քաղաքի մերձակայքում շարունակվում են ընթանալ ծանր մարտեր: Այստեղ բախվել են քրդական և Թուրքիայի աջակցությունը վայելող ռազմական խմբավորումների ուժերը:
Այդ խմբավորումները հարձակվել են քաղաքի վրա երեք կողմից ՝ օգտագործելով հրաձգային և ականանետային զինատեսակներ:
Սպանվել է վեց հոգի:
Զինված խմբավորումները կրակ են բացել Էյն Իսայի ԻՊ-ի զինյալների ընտանիքների ճամբարի վրա, փորձելով ստեղծել իրավիճակ, որպեսզի այդ ճամբարից ԻՊ-ի ընտանիքները դիմեն փախուստի:
Աբու Սիրա գյուղի մոտակայքում թիրախավորել են քաղաքացիական մեքենա և կրակ բացել նրա վրա, ինչի հետևանքով զովել է երկու քաղաքացիական անձ, իսկ մեկը վիրավորվել է :
Էյն Իսայի Միթրաս և Մենեքլիյե գյուղերի մերձակայքում քրդական ուժերին հաջողվել է պայթեցնել թուրքական բանակին պատկանող երկու տանկ, որոնք օգտագործում են զինված խմբավորումները:
Թալ Թամմիրից արևմուտք Ալիյա և Էրբեյն գյուղի վրա հարձակվել են զինված խմբավորումները, հարձակմանը դիմակայել են SDF-ի ուժերը, որի հետևանքով ավելի քան 60 զոհ են տվել զինված խմբավորումները:
Այսօր, մինչև ժամը` 15:00-ի դրությամբ այս հատվածում, որը չի պահպանվում սիրիական կառավարական ուժերի կողմից , քրդերին հաջողվել է շարքից հանել 3 տանկ և 14 ռազմական զրահապատ մեքենա, մեկ զրահապատ մեքենա:
Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: