Սիրիական բանակի առաջապահ ջոկատները 2014 թվականից ի վեր առաջին անգամ մտել են երկրի հյուսիսի Ռաքա քաղաք: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ռազմադաշտային մի աղբյուր:
Գործակալության զրուցակիցը հավելել Է, որ կառավարական զորքերը տեղակայել են իրենց դիտակետերը:
2014 թվականին Ռաքան գրավել Էին «Իսլամական պետության» ահաբեկիչները, քաղաքը փաստորեն դարձել Էր զինյալների միջնաբերդը:
2017 թվականի հոկտեմբերին «Սիրիական դեմոկրատական ուժերի» բազմամսյա գործողության արդյունքում, որոնց աջակցում Էր միջազգային կոալիցիայի օդուժը, քաղաքն ազատագրվեց:
Համատարած ռմբակոծումների եւ ամերիկամետ քրդական կազմավորումների գործողությունների ընթացքում Ռաքան ավերվեց: Քաղաքը մինչ այժմ վերականգնված չԷ: Սիրիայի ԱԳ նախարարությունը Ռաքայի ազատագրման համար կոալիցիայի գործողությունները որակել Էր ցեղասպանություն: