Փողային գործիքներով նվագելը վտանգավոր է
Advertisement 1000 x 90

Փողային գործիքներով նվագելը վտանգավոր է

Պարկապզուկը կարող էերաժիշտների համար լինել մահացու վտանգավոր: Գիտնականները նկարագրել են մի պարկապզուկ նվագողի հիվանդությունը, որը 7 տարի տառապել է չոր հազից և շնչահեղձությունից՝ ընդհուպ մինչև բարդացում և հիվանդանոց է ընկել:

Այնտեղ նրան հազվադեպ ախտորոշում են տվել՝ extrinsic allergic alveolitis: Այդ հիվանդությունը պատահում է նրանց մոտ, որոնք գործ ունեն թռչունների և խոտի հետ: Հիվանդությունը առաջացնում են օդի ներշնչման ժամանակ օրգանիզմ ընկած սնկերի բջիջները:

Բժիշկները հասկացել են, որ հիվանդության պատճառը պարկապզուկն է, այնտեղ գտնելով բորբոս և սնկեր: Տղամարդը մահացել է թոքերի քայքայումից:

Բժիշկների կարծիքով՝ փողային որոշ գործիքներ սպառնալիք են ներկայացնում: «Այն բանի համար, որ փողային գործիքները տաք են և խոնավ, դրանք կատարյալ վայր են բորբոսի և սնկերի բազմացման համար»,- պարզաբանել է հոդվածի հեղինակը: Այս մասին Մանչեսթերի հիվանդանոցի բժիշկները հոդված են հարապարակել Thorax պարբերականում: