
Պետական եկամուտների կոմիտեն գրություն էր ուղարկել շոու բիզնեսի 9 ներկայացուցչի՝ հորդորելով հայտարարագրել եկամուտները: Այսօր հրավիրված մամուլիս ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ շոու բիզնեսի 9 ներկայացուցիչներից մի քանիսն արդեն հայտարարագրել են իրենց եկամուտները, մի քանիսն էլ արտասահմանում են և խոստացել են վերադառնալուց հետո հայտարարագրել: Դավիթ Անանյանն ասաց, որ երգիչներից մեկի նկատմամբ էլ քրեական գործ է հարուցվել, քանի որ հրաժարվել է եկամուտները հայտարարագրել:
Պետեկամուտների նախագահը անուն չնշեց: Factor.am-ի՝ ՊԵԿ-ի աղբյուրները փոխանցեցին, որ խոսքը երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին է: Տեղեկությունը փորձեցինք ճշտել Լիլիթ Հովհաննիսյանից: Երգչուհու ամուսինը՝ Վահրամ Պետրոսյանը, որը միաժամանակ նրա մենեջերն է, մեզ հետ զրույցում ասաց, որ հրաժարվում է մեկնաբանել տեղեկությունները:
Նարեկ Կիրակոսյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am