Թեստ. ինչ աշխատանքի համար եք կոչված. ընտրեք ծառը և ստացեք պատասխանը
Advertisement 1000 x 90

Թեստ. ինչ աշխատանքի համար եք կոչված. ընտրեք ծառը և ստացեք պատասխանը

Marketium.ru կայքը գրում է, որ այս թեստը մշակվել է բրիտանացի գիտնականների կողմից՝ Magic Circle-ի պատվերով։ Սա 5 առաջատար իրավաբանական ընկերությունների ոչ պաշտոնական անվանումն է։ Թեստի հեղինակները պնդում են, որ այն մինչև 94 տոկոսով բացահայտում է, թե ինչ աշխատանքի է կոչված անձը։ Նայեք լուսանկարին և ընտրեք ծառը. ընտրություն կատարելիս մի մտածեք 10 րոպեից ավելի։

2015-11-23_095554

1. Միշտ ձգտում եք լավագույնը լինել։ Ամենաբարձր ստանդարտներն ու ամբիցիաներն ունեք։ Դուք ջանասիրաբար աշխատում եք, բայց էգոիստ չեք։ Աշխատում եք, քանի որ անկեղծորեն ցանկանում եք աշխարհն ավելի լավը դարձնել։

2.Բավական խիստ անձ եք, բայց միևնույն ժամանակ՝ մարդիկ ձեր ներկայությամբ իրենց հանգիստ են զգում։ Գնահատում եք ինչպես՝ անձնական, այնպես էլ՝ ֆինանսական բարեկեցությունը։

3.Հեշտությամբ կառուցում եք ձեր հարաբերությունները մարդկանց հետ, քանի որ հասկացող և կարեկցող եք։ Ուշադիր լսում եք, բայց առանց դատապարտելու։ Ձեզ իսկապես հաճելի է օգնել մարդկանց։

4.Մտածող եք։ Ձեր մտքերն ամենամեծ արժեքն են։ Սիրում եք քննարկել անձնական տեսություններն ու հայացքները։ Առանց դժվարության կարողանում եք լեզու գտնել այն մարդկանց հետ, ովքեր սիրում են մտածել և սովորել։ Երբեք մակերեսային չեք լինի։

5.Սթրեսակայուն եք, հազվադեպ եք անհանգստանում մանրուքների պատճառով և նույնիսկ մեծ խնդիրների դեպքում։ Հաճախ բավական թուլացած եք։ Սիրում եք լավ անցկացնել ժամանակը, բայց միևնույն ժամանակ՝ չեք շեղվում ձեր ճանապարհից։ Համոզված եք, որ այս աշխարհում յուրաքանչյուր մարդ ունի կյանքի իր «երթուղին»։

6.Պատասխանատու մարդ եք, ով սիրում է և կարողանում է հոգ տանել մյուսների մասին։ Անկախ եք։ Գիտեք՝ ինչ եք ցանկանում, և երբեք չեք վախենում ընդառաջ գնալ ձեր նպատակին։

7.Շատ հմայիչ, վառ և սրամիտ անձ եք։ Մարդկանց մոտ վստահություն եք արթնացնում և լի եք էնտուզիազմով։ Միևնույն ժամանակ՝ ծայրահեղ կարիք ունեք նրանց հիացմունքի և աջակցության, ովքեր ձեր կողքին են։

8.Բարձր ինտելեկտ ունեք։ Ի ծնե իրավաբան եք, ով կարող է զբաղվել հարկային խնդիրներով։

9.Էմոցիոնալ և ինտուիտիվ անձ եք։ Ձեր ստեղծագործական մոտեցումն ու հետաքրքրասիրությունը լավագույնս արտահայտվում են ինտելեկտուալ ունակություններում։

Եթե միաժամանակ մի քանի ծառ եք ընտրել, ամեն ինչ նորմալ է։ Չէ՞ որ մեզնից շատերն աշխատանքի վայրում միաժամանակ մի քանի աշխատանք են կատարում։ Բրիտանացիները ենթադրում են, որ այդպիսի մարդը սիրում է իր աշխատանքը և կարող է իրեն դրսևորել տարբեր աշխատանքներում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը