«Վարչապետը հաշվի չի առել, որ դեռ պարզ չի էդ զոհվածների «խիղճը» պետության վրա՞ է, թե՞ ընդդիմադիր էն ժամանակվա գործիչների…». «Անկախ Հայաստան»
Advertisement 1000 x 90

«Վարչապետը հաշվի չի առել, որ դեռ պարզ չի էդ զոհվածների «խիղճը» պետության վրա՞ է, թե՞ ընդդիմադիր էն ժամանակվա գործիչների…». «Անկախ Հայաստան»

Ֆեյսբուքյան «Անկախ Հայաստան» օգտատերը գրում է. «Վարչապետը ընդունել է կառավարության դիմաց բողոքի ցույց անող սևազգեստ մայրերին ու ասել է. «Բա ինչու նախկին իշխանությունների ժամանակ չեք եկել կառավարության մոտ»։

Լավ հարց է տվել վարչապետը, բայց մոռացել է երկու պարզ բան։

Նախորդ իշխանությունների ժամանակ սևազգեստ մայրերի մեկ այլ խումբ շաբաթը մեկ նախագահականի դիմացից էն կողմ չէր գնում ու երկրորդ՝ ամենակարևոր բանն է մոռացել․

Նախորդ կառավարությունը առանց որևէ հիմքի ու դատավճռի 720 միլիոն դրամ չի հատկացրել մարդկանց ընտանիքների, որոնց մահվան հանգամանքները դեռ ամբողջությամբ պարզ չեն, ավելին, մի հոգու խայտառակ արին, նստացրին, հետո պարզվեց, որ սխալվել են։

Վարչապետը հաշվի չի առել, որ էդ զոհվածների ընտանիքին գումար հատկացնելը, երբ դեռ չի պարզվել ոչինչ, դեռ պարզ չի էդ զոհվածների «խիղճը» պետության վրա՞ է, թե՞ ընդդիմադիր էն ժամանակվա գործիչների, իրադարձությունները դեռ ամբողջովին պարզ չի, կարող է շատ օբյեկտիվ բողոք առաջացնել այն մարդկանց ընտանիքների վրա, ովքեր իրենց երեխաներին կորցրել են սահմանը պահելու ժամանակ ու այդ հերոսների մահվան բոլոր հանգամանքները պարզ են։

Այ հենց դրա համար, պարոն վարչապետ, հենց նրա համար, որ բյուջեից փող հատկացվում է սուբյեկտիվ ու անիմաստ փիառ հիմքով»։

Վարչապետը ընդունել է կառավարության դիմաց բողոքի ցույց անող սևազգեստ մայրերին ու ասել է, "Բա ինչու նախկին…

Gepostet von Ankakh Hayastan am Mittwoch, 16. Oktober 2019



Նման նյութեր