Բոլորը գիտեն, որ իմանալով, թե կենդանակերպի որ նշանի ներկայացուցիչ է տվյալ անձը՝ կարելի է դատողություններ անել նրա մասին։ Esotericblog.ru-ն գրում է, որ երբեմն նույնիսկ զարմանալի է, թե որքան ճշգրիտ են այդ բնութագրիչները։ Կայքը ներկայացրել է փաստեր, որոնք այդքան էլ հայտնի չեն կենդանակերպի նշանների մասին։
Խոյ։ Նույնիսկ եթե նրանք թաքցնում են դա, մշտապես սպասում են ուշադրություն մարդկանց կողմից, ում մասին հոգ են տանում։ Խոյերին առհասարակ դուր չի գալիս, երբ չեն ստանում այդ ուշադրությունը։
Ցուլ։ Շատ փակ են։ Նույնիսկ, եթե ձեզ թվում է, թե նրանք շատ են խոսում և բաց են ձեզ համար, երբեք չեք իմանա ամեն ինչ նրանց մասին, քանի որ նրանք երբեք մինչև վերջ չեն անկեղծանա, միայն մասամբ։
Երկվորյակներ։ Շատ ուշադիր են այն ամենի նկատմամբ, ինչ նրանց երջանիկ է դարձնում և թարմացնում։ Հատկապես սիրում են հաճելի բաներ անել հարազատ մարդկանց համար։
Խեցգետին։ Արտաքինից լուռ են և հանգիստ, սակայն իրականում «գիժ» են։ Մի օր ինքներդ կհասկանաք դա։
Առյուծ։ Միշտ պատրաստ են օգնել ցանկացած իրավիճակում, նույնիսկ պատրաստ են ինչ-որ մեկին սպանել հանուն ձեզ, եթե դա անհրաժեշտ լինի։
Կույս։ Հումորի հրաշալի զգացողություն ունեն, միշտ պատրաստ են թարմացնել ձեզ, եթե վատ օր եք ունեցել։
Կշեռք։ Ոչ բոլորի համար են հաճելի և բաց, մանրամասնորեն են ընտրում ընկերներին և միշտ նրանց ռեալ խորհուրդներ են տալիս՝ առանց խոստումների, որ ամեն ինչ լավ կլինի։
Կարիճ։ Չափազանց զգայուն են տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձության նկատմամբ։ Միշտ զգում են, որ ինչ-որ բան այն չէ, նույնիսկ ավելի շուտ, քան կորոշես ասել դրա մասին։
Աղեղնավոր։ Չնայած այն հանգամանքին, որ մշտապես զվարճանում են ինչ-որ վայրում և շփվում են ամենատարբեր անձանց հետ, ընկերների շատ փոքր շրջանակ ունեն, որոնց հետ իրենց հարմարավետ են զգում։
Այծեղջյուր։ Շատ բծախնդիր են, հատկապես հարազատ մարդկանց նկատմամբ, ում վստահում են։ Կարող են հետաքրքրված թվալ, հարգալից ձևանալ, սակայն իրականում մտքում դատապարտել իրենց։
Ջրհոս։ Նրանք էմոցիաներ ունեն, անհանգստանում են ձեզ համար, պարզապես չգիտեն՝ ինչպես ասել դա։
Ձկներ։ Չխնայելով իրենց՝ մշտապես ընկնում են պատմությունների մեջ, ընդ որում, ասում են, թե իրենց հետ ամեն ինչ կարգին է՝ չնայած դա այդպես չէ։ Կանեն հնարավոր ամեն ինչ՝ ձեզ օգնելու և երջանիկ դարձնելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը