Դոնալդ Թրամփի հետաքրքիր արտահայտությունները
Advertisement 1000 x 90

Դոնալդ Թրամփի հետաքրքիր արտահայտությունները

Դոնալդ Ջոն Թրամփ ավագ՝ ամերիկացի գործարար և քաղաքական գործիչ է, ԱՄՆ 45-րդ նախագահ։ Թրամփը հայտնի է նաև՝ որպես «The Trump Organization» կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն և «Trump Entertainment Resorts» ընկերության հիմնադիր։

Ամերիկան այլևս երբեք չի համաձայնի ոչ մի բանի, բացի ամենալավից: Մենք պետք է վերադարձնենք մեր երկրին իր նշանակությունը և երազենք խիզախորեն և հանդգնորեն: Մենք պետք է անենք դա: Մենք պետք է երազենք մեր երկրի մասին, հիասքանչ բաների և հաջողությունների մասին:

Սևերը հաշվում են իմ փողերը: Ես ատում եմ դա: Ես ուզում եմ, որպեսզի իմ փողերը հաշվեն միայն թասակներով ցածրահասակ մարդիկ:

Աշխարհում ոչինչ ես չեմ սիրում այնպես, ինչպես կանանց, բայց նրանք ընդհանրապես այնպիսին չեն, ինչպես իրենց ներկայացնում են: Նրանք տղամարդկանցից շատ ավելի վատն են, շատ ավելի ագրեսիվ:

Ես եղել եմ Մոսկվայում 2 տարի առաջ և ահա թե ինչ կասեմ. կարելի է լեզու գտնել այս մարդկանց հետ, և շատ լավ: Կարելի է գործարքներ կնքել նրանց հետ: Օբաման չի կարող:

Դուք միայն նայեք մեր սահմաններին: Դրանք կարծես շվեյցարական պանիր լինեն: Ով ասես կարող է ներս թափանցել մեր երկիր:

Շատ միջոցներ կան կարիերա անելու համար, բայց դրանցից ամենահեշտը ճիշտ ընտանիքում ծնվելն է:

Ես կարծում եմ, որ Հիլարին սարսափելի նախագահ կլինի: Նա վատագույն պետքարտուղարն է եղել մեր ժողովրդի պատմության մեջ. ինչի՞ հաշվին պետք է լավ նախագահ դառնա:

Ամերիկան պետք է հասկանա՝ ում հետ ենք մենք պատերազմում, ում կողմից ենք պատերազմում և ինչ ենք անում:

Միշտ Ձեզ մոտ պահեք ցիտատներով օրագիր, որոնք կօգնեն և կոգևորեն դժվար րոպեներին:

Հաջողակ լինելու համար Դուք պետք է առանձնացնեք Ձեզ մոլորակի 98 տոկոս բնակչությունից:

Կյանքն ինձ հույժ կարևոր դաս է տվել. նա, ով մեկ անգամ դավաճանել է, դժվար պահին նորից կդավաճանի:

Միլիարդատերերի համար աշխատանքը և հաճույքը նույն բանն են:

Ես երբեք չեմ ուզել, որ ինձ համար աշխատի նա, ով չի ուզում դա անել իմ ընկերությունում: Դուք պետք է նույն կերպ վարվեք. մի մնացեք այնտեղ, որտեղ Ձեզ դուր չի գալիս:

Ամենամեծ հաջողությունը գալիս է այն ժամանակ, երբ լողում ես հոսանքին հակառակ:

Որպես կանոն՝ ամենապարզ մոտեցումը ստացվում է ամենաարդյունավետը:

Ես վստահ եմ, որ պետք է ծախսել այնքան, որքան անհրաժեշտ ես համարում: բայց ես վստահ եմ նաև նրանում, որ չի կարելի ծախսել ավելի, քան կարելի է:

Վատ ժամանակները հաճախ տալիս են հիանալի հնարավորություններ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր