Գյուլբուդաղյանցը հրաժարակա՞ն է տալիս
Advertisement 1000 x 90

Գյուլբուդաղյանցը հրաժարակա՞ն է տալիս

ArmSport-ին հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Արմեն Գյուլբուդաղյանցը մարզչական շտաբի հետ միասին ՀՖՖ-ում հանդիպում է ունեցել ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ:

Ըստ մեր աղբյուրների՝ Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել. Դա եղել է մարզչի որոշումը, այլ ոչ թե ՀՖՖ-ի պահանջը:

Վանեցյանը վստահություն է հայտնել մարզչին և հայտնել, որ վերջինս աշխատանքից ազատված չէ, սակայն Գյուլբուդաղյանցը չի փոխել որոշումը:

ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից ArmSport-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ժամը 19:20-ի դրությամբ հրաժարականի դիմում չի եղել և տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Արմեն Գյուլբուդաղյանցը Հայաստանի ազգային թիմի մարզչական ղեկին է 2018 թվականի հոկտեմբերից:

armsport.am