
Պատմաբան, սփյուռքագետ Գեղամ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ցավում եմ: Անկախ վերջին երկու հանդիպման անատամ խաղից` Գյուլբուդաղյանցը հավաքական մարտական մթնոլորտ էր բերել, թիմն ուներ բնավորություն: Մենք էդպես էլ չհասկացանք, որ ներկայումս մեր առավելագույնն այն էր, ինչին հասցրեց Գյուլբուդաղյանցը, ու այսպես ցիկլից ցիկլ մարզիչ փոխելով` հավերժ կմնանք նույն տեղում, իսկ ո՞ւր մնացին շանսն ու ժամանակը: Հիմա կամ պետք է միջազգային լուրջ մարզիչ բերել, կամ, կներեք, Հայաստանում չկա երկրորդ մարզիչը, ում կարելի է վստահել Գյուլբուդաղյանցից հետո. Վարդան Մինասյանին արդեն փորձել ենք…»: