Հարավկորեական Samsung ընկերությունը հայտարարել է, որ թողարկում է նոր թարմացում, որը շտկում է նախորդ ծրագրային սխալները, այս մասին գրում է Reuters-ը: Սմարթֆոններում տեխնիկական խնդիրները ի հայտ էին եկել այս շաբաթվա սկզբում: Սմարթֆոնն արգելաբացվում էր ցանկացած այլ օգտատիրոջ մատնահետքով:
Galaxy S10-ը հեշտությամբ արգելաբացվում էր այն ժամանակ, երբ դրա վրա տեղադրում են 3 դոլար արժողությամբ անվտանգության համակարգ: Samsung ընկերության ներկայացուցիչները նշում են, որ խորհուրդ են տալիս օգտագործել միայն արտադրողի առաջարկած անվտանգության համակարգերը: