Կինը լեղապարկից և ստամոքսի մի մասից զրկվել է հեղուկ ազոտով ջրի պատճառով
Advertisement 1000 x 90

Կինը լեղապարկից և ստամոքսի մի մասից զրկվել է հեղուկ ազոտով ջրի պատճառով

ԱՄՆ Ֆլորիդա նահանգից Սթեյսի Վեյջերսը զրկվել է լեղապարկից և փորի մի մասից այն բանից հետո, երբ ջուր է խմել բաժակով, որի մեջ հեղուկ ազոտ կար:

Independent պարբերականը հայտնում է, որ Սթեյսին դատի է տվել Դոն ՑեԶար հյուրանոցին այն բանից հետո, երբ 2018 թվականի նոյեմբերի 11-ին հյուրանոցի ռեստորանում ծանոթի տարեդարձը նշելիս ջուր է խմել բաժակով, որի մեջ հեղուկ ազոտ էր ընկել: Քիմիական նյութն, ամենայն հավանականությամբ, տուժածի ըմպելիքի մեջ է ընկել, երբ մատուցողը այն օգտագործել է ռեստորանի մեկ այլ հյուրի աղանդերում ծխի էֆեկտ ստեղծելու համար:

Սթեյսին մեկ կում կատարելուց հետո արդեն մի քանի վայրկյան անց իրեն վատ է զգացել: Նրան տեղափոխել են մոտակա հիվանդանոց, որտեղ բժիշկները ստիպված էին հեռացնել լեղապարկը և հեղուկ ազոտի հետևանքով փորի սառցահարման պատճառով մեռուկացած հյուսվածքները:

Տուժածի փաստաբան Ադամ Բրամը հայտնել է, որ նա մոտ 11 կիլոգրամով նիհարել է և հիմա ամբողջ կյանքի ընթացքում կտառապի մարսողության խնդիրներով: Հայցվորը հյուրանոցից 15 հազար դոլար է պահանջում վնասվածքի, բժշկական ծախսերի և բուժման ընթացքում աշխատավարձի կորուստի դիմաց:

med.news.am



Նման նյութեր