«Էն որ նայում ես ու աչքերիդ չես հավատում»,-գրել է Նիկոլ Փաշինյանն ակնարկելով Ryanair ավիաընկերության կողմից ներկայացված գներին: Նույն տրամաբանությամբ կարելի է նայել Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված թվերին ու չհավատալ:
Նախ ինչպես հայտնի է ավիաընկերության կայքից ներկայացված գներն ու զեղչերը ժամանակավոր են ու չեն ներառում ուղեբեռը: Իրականության մեջ այն գինը որ վճարելու է զբոսաշրջիկ ուղևորը, որը բնականաբար իր հետ ճամբրուկ է կրում ոչ թե 35,88 եվրո այլ 77,24 եվրո է, այլ խոսքով երթուդարձի համար պիտի վճարել շուրջ 155 դոլար:
Ի դեպ, այս գինը կրկին այն դեպքում է, եթե ուղևորը ժամանակին Online check-in է անում ու իր ձեռքում ունի տպագրված boarding pass-ը, այլապես Ryanair-ը օդանավակայանում check-in անելու համար գանձում է յուրաքանչյուր անհատից 55 եվրո, իսկ boarding pass-ի համար 20 եվրո: Ի դեպ, այդ արժեքով վաճառված տոմսերը flexible չեն:
Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից: