Վահան Ասատրյանի գրառումը.
«- ինչ դարձան Արարատյան բակալավրիատի ծրագրի՝ թրաշամանուկների աուդիտի արդյունքները ու եթե ոչինչ չդարձան՝ ով պիտի պատասխան տա էշ-էշ դուրս տալու համար…
– ինչ դարձավ Պետական վերահսկողության ծառայության պետի՝ բացահայտված աւերևույթ կոռուպցիոն հանցագործության քննությունը…
– ինչ ա տեղի ունենում մամուլում հրապարակված՝ վերջին շրջանում մեկ աղբյուրից կատարված խոշոր գնումների հետ, որոնց մի մասն առնչվում է հարկատուների փողերի փոշիացմանն ու անձնական շահի համար պաշտոնական դիրքի չարաշահմանը (օրինակ՝ ձեռագիր ախմախության գովազդը)…
– ինչ միջոցների հաշվին, ինչ աղբյուրներից և ինչ նպատակով է բեմադրվել «Թրաշի հակառակ կողմը» խոհափիլիսոփայական երկը…
– ինչ աղբյուրներից և ինչ մեխանիզմներով են ձևավորվում իշխող կլանի ընտանիքի կառավարման տակ գտնվող հայտնի հիմնադրամի միջոցները, ովքեր, ինչպես և ինչու են փողերի լվացման դասագրքային դեպքեր հիշեցնող ֆինանսական միջոցներ տրամադրում այդ հիմնադրամին…
…ենթադրում եմ, էս ցուցակը վերջին երկու տարում ունի առնվազն մի քանի հարյուր տող և իրավապահ մարմինները քաղաքական հետապնդումներից ազատ ժամերին կարող են կամաց-կամաց զբաղվել դրանցով…
…թեև երկրի թիվ մեկ կայքը իսկի հարևանների ոտնձգություններից պաշտպանելու անկարող մարմնից արդյունավետություն ակնկալելը տխմարություն ա, ա՜յ քաղաքական հետապնդումների գործը, ինտերնետ թրաֆիքը հսկողության տակ առնելու ոտնձգություններն ավանդականորեն լավ են ստացվում տղերքի մոտ…
…բայց ախր էն թռչնի ճանկերի սուրը երկսայրի ա, էսօր ճանկումդ ա, վաղը՝ կտուցիդ մեջ…
© անկտուց ցիրկ»