Երևանի տոնն է՝ 2800-քանի ամյակը․․․
Երևանի պատմությունը բխեցնել Էրեբունի ամրոցից՝ նշանակում է նվաստացնել մեր մայրաքաղաքը։ Էրեբունին 60 տարի առաջ անգամ Երևանի հատակագծի մեջ չէր, և Էրեբունու պես երկու տասնյակի չափ ամրոցներ են եղել Երևանում։
Մինչդեռ Երևանի կենտրոնական հատվածն զբաղեցնում է Շենգավիթյան հնավայրը, որը Քուռ-Արաքսյան քաղաքակրթության մեջ դոմինանտ է եղել։ Երևանը 2800 տարեկան չէ։ Երևանն ավելի, քան 6000 տարեկան է։ Ե՞րբ համարձակություն կունենանք այդ մասին բարձրաձայնել։
Շնորհավո՛ր տոնդ, Երևան․․․
Պատմաբան Վահե Անթանեսյանի էջից: