Ռոբերտ Հայրապետյան. «Դու յուրաքանչյուր հայի սրտի մայրաքաղաքն ես»
Advertisement 1000 x 90

Ռոբերտ Հայրապետյան. «Դու յուրաքանչյուր հայի սրտի մայրաքաղաքն ես»

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքում գրել է.

«Երևան ջան, էսօր քո ծնունդն է, ու ոչինչ, որ քո սրտում ես ինձ արդեն մոտ երկու տարի է օտար եմ զգում, կարևորը` դու իմ սրտում ես․․․

Ոչինչ, որ իմ ու քաղաքապետարանիդ ճաշակներն այլևս բացարձակապես չեն համընկնում ու ոչինչ, որ այսօրվա տերերդ արժեքդ այդքան էլ չեն հասկանում․․․

Կներես, որ տոնդ խոստացվածի պես չենք նշում, որովհետև քեզ տիրացած ծաղրածուները տենց են ․․․կարևորը շվաքիդ տակ ապրում են ու տեղն եկած ժամանակ հիշատակում, որ դու Հռոմից էլ մեծ ու պատկառելի էս․․․

Գիտեմ, որ փուչիկ-մուչիկներն ու հրավառություննեը չեն, որ սիրտդ ուրախ են պահելու, որովհետև դու հին ու իմաստուն քաղաք էս, ու գիտես որ շատ ու շատ իսկական երևանցիներ քո սրտում են․․․իսկ դու ՝ նրանց․․․

Շնորհավոր 2801 ամյակդ․․․աշխարհում յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ ապրի, հիշում է քեզ ու իր քայլած փողոցները նմանեցնում է քո փողոցներին, փորձելով փարատել քո հանդեպ իր կարոտը․․․

Հպարտ մնա Երևանս․․․դու յուրաքանչյուր հայի սրտի մայրաքաղաքն ես»։



Նման նյութեր