Հարություն Հարությունյան. «Որոշեցի մի երկու բառ էլ ես ասեմ հրամանատարիս կնոջ՝ մեր մարտական ընկեր Ռիտայի մասին»
Advertisement 1000 x 90

Հարություն Հարությունյան. «Որոշեցի մի երկու բառ էլ ես ասեմ հրամանատարիս կնոջ՝ մեր մարտական ընկեր Ռիտայի մասին»

Հարություն Հարությունյանի հրապարակումը.

«Այս տարիների ընթացքում միշտ ջղայնացել ու տխրել եմ, որ նախագահի մամուլի ու PR-ի պատասխանատուներն այնպես չէն աշխատել, որ մարդիկ ճանաչեին այս մարդկանց։ Չնայած հրամանատարս երբեք չի սիրել, որ խոսեն իր մասին, առավել ևս գովեն, նկարեն և այլն։ Նա միշտ մտածել է, որ դա իր խաչն է, դա իր պարտքն է և լուուուռ աշխատել ու ծառայել է։

Այն, որ Ռիտան ամբողջ պատերազմի ընթացքում գտնվել է Արցախում իր երեխաների հետ, դա բոլորը գիտեն։

Լինելով ՊՆ նախարարի կին երբեք չի օգտվել ուղղաթիռներից, եթե անգամ հարկ էր լինում գնալ Երևան գնում էր մեքենայով, երևի կարելի է մատների վրա հաշվել, որ նստել է ուղղաթիռ, այն էլ վիրավոր տղերքի հետ միասին։

Թե պատերազմի ժամանակ, թե հետագայում բոլոր ծանր պահերին, Ապրիլյանն էլ ներառյալ իր պարտքն էր համարում գալ Արցախ, զբոսնել քաղաքում և ԴՈՒԽ տալ մարդկանց, իսկ մարդկանց համար դա միլիոն արժի մինչև հիմա «հրամանատարի կինն էլա ստեղ»։

Իսկ վերջին տասը տարիների ընթացքում, կարելի է մատների վրա հաշվել քանի անգամ է ինքնաթիռից օգտվել, ինչ մեքենայով է շրջել, դե իսկ թիկնապահների և այլ նման բաների մասին խոսելն անգամ ավելորդ է։

Նրան ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շատ հաճախ կարելի է հանդիպել խանութներում մթերք գնելիս, կամ ինչ որ սրճարանում բացարձակ չտարբերվելով այլ քաղաքացիներից։

Մարդ, որին ոչինչ ու երբեք չփոխեց»։



Նման նյութեր