
Վախթանգ Սիրադեղյանի գրառումը.
«Հերթական քոմենթ, որ դարձավ ստատուս. երբ գործող ողջ իշխանությունը ֆիքսվել է որևէ մեկի դեմ (նախկիններից), ապա նրա կամավոր հեռանալը պաշտոնից կողմնակի և օբյեկտիվ դիտորդի կողմից չի կարող բնորոշվել որպես արժանապատիվ, այլ փախուստ և դավաճանություն: Իսկ իշխանության կողմնակցի կողմից նույն երևույթը կդիտարկվի հենց արժանապատիվ հեռացում: Այնպես, որ կարևորը ոչ թե ինքնին հեռանալու փաստն է, այլ դրա դիտարկման տեսանկյունը: Խոսքը ՍԴ նախագահի մասին է»: