Նիկոլ Փաշինյանը տեղադրեց Հայաստանի ամենամեծ փազլի վերջին կտորը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանը տեղադրեց Հայաստանի ամենամեծ փազլի վերջին կտորը. armeniasputnik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրում տեղադրեց գյումրեցի նկարիչ Սուսաննա Մկրտչյանի «Պապի և տատի խոստացված մատաղ» նկարով պատրաստված փազլի վերջին կտորը:

15 հազար մասից բաղկացած փազլի վաճառքից գոյացող 15 միլիոն դրամով նախաձեռնության հեղինակ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը նպատակ ունի 2 կամ 3 բնակարան ձեռք բերել ու տրամադրել տնակներում բնակվող բազմազավակ, սոցիալական վատ պայմաններում բնակվող ընտանիքներին։ Փազլի մեկ կտորը վաճառվում է 1000 դրամով։

Փազլը տեղադրված է Գյումրու քաղաքապետարանի շենքի պատին։

Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ Սուսաննա Մկրտչյանի «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի նկարներից մեկը 15 000 կտորով փազլի էր վերածվել ու յուրաքանչյուր կտորը վաճառվել հազար դրամով։ Փազլի առաջին 9 կտորը Փաշինյանն էր գնել, վերջին կտորը նույնպես նրանն էր։

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը Sputnik Արմենիային տեղեկացրել էր, որ միայն փազլի վաճառքից 15 մլն 46 հազար դրամ է հավաքվել։ Թե այդ գումարն ում համար տանիք կդառնա, դեռ հայտնի չէ. առայժմ շահառուներին չեն ընտրել։

armeniasputnik.am