Գալու, ու այս ամենը ոտքից գլուխ փոխելու ենք, սենց չի մնալու. Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

Գալու, ու այս ամենը ոտքից գլուխ փոխելու ենք, սենց չի մնալու. Հովհաննես Ավետիսյան

Մի բան ասեմ գնամ նիրհեմ:

Գլխացավերի մեջ հիշեցի վերջերս բացված մի հաստատության շինություն, որը սյուների ճարտարապետությամբ և իր մեծությամբ հավակնում է ուսումնական հաստատություն կամ գրադարան լինել, սակայն դա ընդամենը ոսկու առևտրի սրահ է (նկարներից վերինը):

Հայտնի Հարվարդի համալսարանը ստեղծվել է 1636 թվականին, սկզբում որպես կղերական ուսումնական հաստատություն: Դրա անունը սկզբում եղել է Նոր Քոլեջ (անգլերենով` New College): 1639 Ջոն Հարվարդը մահանում է և իր ամբողջ գրադարանն ու ունեցվածքի (հողեր և շինություններ) կեսը կտակում է քոլեջին:

Ի պատիվ նրա այս ուսումնական հաստատությունը վերանվանվում է:

383 տարվա ընթացքում Հարվարդը դարձել է հսկա ուսումնական հաստատություն, որի բյուջեն մեր երկրի բյուջեից էլ մեծ է, իսկ ենթակառուցվածքներով և իր ունեցվածքի ծավալներով պետություն է հիշեցնում:

Այս ամբողջ ընթացքում գրեթե բոլոր շինությունները կառուցվել են հարուստ քաղաքացիների, նույնիսկ օլիգարխների միջոցներով: Օրինակ ամենամեծ գրադարանը Վայդեներ ընտանիքի միջոցներով է կառուցվել 1915 թվականին (ներքևի նկարը), ընտանիքի տղամարդկանցից երիտասարդի հիշատակին (համալսարանի շրջանավարտ էր), որ հայտնի Տիտանիկ նավի մեջ էր մահացել:

Անցել է հարյուր տարի, բայց մեր գործարարները կառուցում են նման մեծությամբ շենքեր, որոնք առևտրային կենտրոններ են, կամ կազինոներ, նվիրաբերում են տասնյակ միլիոններ եկեղեցիներին ու այս ամենով հանդերձ այս մարդիկ փորձում են հանրությանը համոզել, որ իրենք երկրում զարգացում և առջընթաց են ուզում:

Առաջընթացի հիմքը կրթությունն է, չկա այլ տարբերակ: Մենք կրթության համար ոչինչ չենք անում, և հետո զարմանում ենք, որ մեր պետությունը շարունակում է ներքին և արտաքին օտարի համար ռեսուրս պետություն դիտարկվել և մենք, որպես պետություն հետզհետե փոշիանում ենք:

Հ.Գ.

Գալու, ու այս ամենը ոտքից գլուխ փոխելու ենք, սենց չի մնալու:

հ.հ.գ.

Վերևի նկարը Կամոբլոգի կայքից է, ներքևինը` Թվիթերի ինչ-որ օգտատիրոջից:

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր