
Այս լուսանկարչի կոմերցիոն լուսանկարներում այնքան անկեղծ հույզեր կան, որ նա, կարծես, իրական կյանքն է նկարահանում:
Միշել Պերեզը մեծացել է Կանադայի Մոնրեալ քաղաքում, որտեղ էլ սկսել է հետաքրքրվել լուսանկարչությամբ: Որոշելով իր կիրքը վերածել մասնագիտության՝ նա բացում է իր սեփական ստուդիան և շատ շուտով արժանանում է մի քանի լուսանկարչական մրցանակների:
Միշել Պերեզը ներկայումս բնակվում է Փարիզում: Նա համագործակցում է խոշոր ամսագրերի հետ և նկարահանել է գովազդային արշավներ այնպիսի ապրանքանիշերի համար, ինչպիսիք են Lacoste-ը, Aubade-ը, Palmer’s-ը, Kerastase-ը, L’Oreal-ը, Juvena-ն:
Հատկապես հանրաճանաչ է նրա «Սիցիլիական արկած» ֆոտոշարքը՝ ռումինացի ֆոտոմոդել Կատրինել Մենգիայի մասնակցությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը