Մշակույթը՝ իր տարբեր դրսեւորումներով պիտի մտնի փոքր քաղաքներ, գյուղեր, որպեսզի մարդիկ կրթվեն
Advertisement 1000 x 90

Մշակույթը՝ իր տարբեր դրսեւորումներով պիտի մտնի փոքր քաղաքներ, գյուղեր, որպեսզի մարդիկ կրթվեն

Էսօր Իջեւանում էի, կյանք չկա, հինգից հետո քաղաքում ամայություն է, հատուկենտ մարդիկ կգտնես: Որովհետեւ հետաքրքրություն չկա: Երեւի սա մեր բոլոր փոքր քաղաքների խնդիրն է:

Ամեն գնալ-տեսնելով մտածում եմ՝ ինչ կարելի է անել, որ քաղաք կյանք մտնի:

Ու քանի որ մշակույթի սով է, էն բաները, որ Երեւանում կամ Գյումրիում կարող է սովորական համարվել, Իջեւանում , օրինակ, ամոթ է: Մի անգամ գրել էի՝ ես Լուսինե Զաքարյանին առաջին անգամ տեսել եմ Իջեւանում, իր համերգին: Մի հրաշք էր, ես տեսա ու շատ ինձ կարեւորված էի զգում, իմ քաղաքն էի կարեւորված զգում:

Սունդուկյանի թատրոնն էր գալիս, Իջեւան, դրամատիկը, Ստանիսլավսկին է եկել ու անգամ ինչ-որ թատերական փառատոն էր եւ մի ռուսաստանյան թատրոն էր եկել: Մշակույթը՝ իր տարբեր դրսեւորումներով պիտի մտնի փոքր քաղաքներ, գյուղեր, որպեսզի մարդիկ կրթվեն: Նաեւ համայնքային ղեկավարներին պետք ասել, որ նպաստեն տեղական մշակույթի ձեւավորմանը, թատրոնների վերաբացմանը, խմբերի ստեղծմանը, խմբակներին…

Դե, մի ժամանակվա սիմպոզիումները մի առանձնահատուկ հպարտություն էին իջեւանցիներիս համար: Դրանք բավականին կրթում էին տեղացիներին:

Լրագրող Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր