«Արդյոք իրավունք ունի՞ Կանադայում ՀՀ նախկին դեսպանը, ով հասցրել է «կպցնել» Կանադայի քաղաքացիություն, «դասախոսություններ» կարդալ ինքնորոշման իրավունքի մասին…»
Advertisement 1000 x 90

«Արդյոք իրավունք ունի՞ Կանադայում ՀՀ նախկին դեսպանը, ով հասցրել է «կպցնել» Կանադայի քաղաքացիություն, «դասախոսություններ» կարդալ ինքնորոշման իրավունքի մասին…»

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդյոք իրավունք ունի՞ Կանադայում Հայաստանի նախկին դեսպանը, ով հասցրել է «կպցնել» Կանադայի քաղաքացիություն, ում ընտանիքի անդամները ևս Կանադայի քաղաքացի են, մշտապես բնակվում են Կանադայում, ում որդիները թռել են Հայաստանի զինված ուժերում ծառայությունից, դե քանի որ կանադացի են, «դասախոսություններ» կարդալ ինքնորոշման իրավունքի մասին, անկախության կամ մարզի կարգավիճակի մասին, տարբեր արկածախնդիր առաջարկներ անել և այլն։

Կարծում եմ, որ ունի, միանշանակ ունի, նման կարգի բարձր «պրոֆեսիոնալը» չպետք է անտեսվի… բայց միայն մի պայմանով, եթե նրա այդ «մտքերը» վերաբերում են իր նոր հայրենիքի, լուծում պահանջող թնջուկներին, օրինակ Կվեբեկի հարցին»։

Արդյոք իրավունք ունի Կանադայում Հայաստանի նախկին դեսպանը, ով հասցրել է «կպցնել» Կանադայի քաղաքացիություն, ում ընտանիքի…

Gepostet von Yervand Varosyan am Montag, 21. Oktober 2019



Նման նյութեր