Մադրիդում գործող միակ հայկական ռեստորանի տիրուհին համոզված է, որ իր խոհարարական դասընթացները կլինեն շարունակական, քանի որ աստիճանաբար ավելանում է այն իսպանացիների թիվը, որոնք ուզում են ոչ միայն հայկական ուտեստներ ճաշակել, այլ նաև պատրաստել:
Պարզվում է` Մադրիդի ամենահին «Ալանբիկե» խոհարարական դպրոցի (ստեղծվել է 1978 թվականին) տնօրենը ոչ միայն դառնում է մեր հերոսուհու «Gayane’s» անունով հայկական ռեստորանի հաճախորդը, այլ նաև Զարուհուն առաջարկում է հայկական խոհանոցի գաղտնիքներով հետաքրքրվողների համար դասընթացներ անցկացնել:
«Խոհարարական դպրոցի տնօրենն իմ ռեստորանի հաճախորդն է և շատ էր ցանկանում, որպեսզի իր դպրոցում դասընթացներ անցկացնեմ: Երեք ժամ տևած դասընթացին 15 իսպանացի մասնակցեց (դա աշակերտների առավելագույն թիվն է դասընթաց անցկացնելու համար): Պատրաստեցինք հայկական ավանդական տոլմա, չամիչով փլավ, լցոնած սմբուկով աղցան և անալի»,-ասաց Զարուհին։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am