Դոնի Ռոստովում կայացած խառը մենամարտերի BYE 10 մրցաշարում հայ մարտիկ Սևակ Առաքելյանը նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի Կամրան Մամեդովին:
Սևակին դրա համար պահանջվել է ընդամենը 27 վայրկյան։
Սևակ Առաքելյանի ուժգին հարվածից հետո ադրբեջանցին ընկել է, իսկ ստուգողական հարվածից հետո դադարեցրել է դիմադրությունը: Մրցավարը անմիջապես դադարեցրել է մենամարտը: