Այսօր՝ հոկտեմբեի 21-ին, France Football-ը կհրապարակի «Ոսկե գնդակի» հավակնորդների 30 ֆուտբոլիստից կազմված նախնական թեկնածուների ցանկը: Ներկայացնում ենք այն 5 ֆուտբոլիստներին, որոնք արժանի են եղել մրցանակը նվաճելուն, բայց այդպես էլ երբեք չեն տիրացել դրան:
Թիերի Անրի – 2004
Անհասկանալի է, թե ինչ չափորոշիչներով Անդրեյ Շևչենկոն «Ոսկե գնդակը» ստացավ 2004 թվականին, քանի որ այդ տարի ո՛չ թիմային, ո՛չ էլ անհատական տեսանկյունից նա չէր կարող լավագույնը համարվել. «Միլանը», այո՛, նվաճել էր Սկուդետոն, բայց անփառունակ ու խայտառակ կերպով դուրս էր մնացել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչից՝ «Դեպորտիվոյից» կրած 0-4 պարտությունից հետո՝ առաջին խաղում հաղթելով 4-1 հաշվով: Անցկացրած 45 խաղում էլ ուկրաինացին 28 գոլ էր հեղինակել բոլոր մրցաշարերում: Իհարկե, վատ թվեր չեն, բայց «Ոսկե գնդա՞կ»…
Սթիվեն Ջերարդ – 2005
Շատերը կարող են չհամաձայնել, բայց 2005 թվականին Սթիվեն Ջերարդն ավելի արժանի էր «Ոսկե գնդակին», քան Ռոնալդինյոն: Իհարկե, Ռոնալդինյոն ևս սենսացիոն, գունավոր, հեքիաթային ֆուտբոլ էր խաղում, պարում էր գնդակով, ներկայացում ցույց տալիս խաղադաշտում, բայց 2005-ը Ջերարդի տարին էր:
Ուեսլի Սնեյդեր – 2010
2010 թվականին «Ոսկե գնդակի» մասին քննարկումներն ամենուր էին. ոչ միայն երկրպագուների, այլ նաև մասնագետների շրջանում տարակարծություն էր. մրցանակը նվաճած Մեսին անհատական ցուցանիշներով տպավորիչ էր, բայց Լեոյի թիմային նվաճումներն այդ տարի այնքան էլ հարուստ չէին. Իսպանիայի առաջնության չեմպիոն ու երկրի սուպերգավաթակիր: Չեմպիոնների լիգայում Մեսին չկարողացավ տապալել Մոուրինյոյի «Ինտերի» ավտոբուսը, ՀԱՀ-ում տեղի ունեցած ԱԱ-ն էլ ամբողջովին ձախողեց. 0 գոլ, Գերմանիայից էլ՝ 0-4 հաշվով ապտակ:
Անդրես Ինիեստա – 2012
Երկրպագուներից, ֆուտբոլիստներից, մարզիչներից ու լրագրողներից շատերը հանցագործություն են համարում Ինիեստային «Ոսկե գնդակ» չհանձնելը: Շատերը կարծում են, որ 2012-ը հենց այն տարին էր, երբ Անդրեսը պետք է ստանար մրցանակը: Այդ ժամանակ մրցանակը, արդեն 4-րդ անգամ անընդմեջ, ստացավ Մեսին:
Արգենտինացին ֆանտաստիկ արդյունավետություն էր ցույց տվել՝ օրացուցային տարվա ընթացքում խփած գոլերի քանակով գերազանցելով Գերդ Մյուլերի ռեկորդը (85) ու դառնալով 87 գոլի հեղինակ: Բայց եթե գոլերն ու վիճակագրությունը մի կողմ դնենք, ապա քիչ բան կտեսնենք, որոնցով Մեսին գերազանցում էր Ինիեստային այդ տարի, եթե նույնիսկ չէր զիջում:
Ֆրանկ Ռիբերի – 2013
Մեկ այլ վիճահարույց «Ոսկե գնդակի» պատմություն: Մեսի-Ռոնալդու անհատական գերիշխանությունը կարող էր շատ ավելի շուտ ավարտվել, մասնավորապես՝ 2013 թվականին, բայց Մեսիի 4 անընմդեջ «Ոսկե գնդակների» շարքը ոչ թե ընդհատեց Ռիբերին, այլ Ռոնալդուն: Պորտուգալացին «Ռեալի» հետ տապալված մրցաշրջան էր ունեցել ու ոչ մի տիտղոս չէր նվաճել: Ճիշտ է, Ռոնալդուն պահել էր անհատական ցուցանիշների սանդղակը, հավաքականին էլ իր հեթ-տրիկով օգնել էր ԱԱ 2014-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել, բայց շատերի կարծիքով կար այլ ֆուտբոլիստ, որն ավելի արժանի էր այդ տարի «Ոսկե գնդակը» նվաճելուն:
Ամբողջությամբ՝ vnews.am