
Սոչիում GFC 19 խառը մենամարտի մրցաշարի ժամանակ Միհրան Հարությունյանի և ղազախստանցի Ժասուլան Ակիմժանի մենամարտից հետո հայ և ղազախ երկրպագուների միջև քաշքշուկ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի։
Դատելով մեկնաբանություններից`միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ երկրպագուներից մեկը հայհոյել է հայ մարզիկի հորը։ Հարությունյանի հայրենակիցները չեն կարողացել անտեսել դա, և մեկ այլ «մրցաշար» էլ սկսվել է ռինգի կողքը։
Նշենք, որ մենամարտը կայացել է երեկ, Միհրան Հարությունյանը պարտվել է։
https://www.instagram.com/p/B34XcIFIZ4Z/?utm_source=ig_embed