«Ախպեր ջան, մի վախի. ես քո հետ եմ թռնում». ինչպես մի կատակն աստղ դարձրեց օդաչու Մկրտչյանին. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ախպեր ջան, մի վախի. ես քո հետ եմ թռնում». ինչպես մի կատակն աստղ դարձրեց օդաչու Մկրտչյանին. armeniasputnik.am

Ռուսական ավիաընկերության օդաչու Արթուր Մկրտչյանն աշխատանքի ժամանակ սիրում է կատակել, իսկ երբեմն աշխարհի տարբեր կետեր թռչող իր ուղևորներին պատմում է հարազատ Հայաստանի մասին։ Շատերն Արթուրի մասին իմացան օրեր առաջ, երբ Sputnik Արմենիան հրապարակեց մի տեսանյութ, որում օդաչուն զվարճալի ուղերձով էր դիմել ուղևորներին։ Տեսանյութը տարածվեց համացանցում ու բազում դրական հույզեր պարգևեց։ Արթուրը դա հասկացել է` դատելով ընկերների ու ծանոթների հեռախոսազանգերից։

«Ամենաշատը հարցնում էին` հաստա՞տ ինձ չեն պատժի դրա համար, իսկ ընկերս կատակեց, թե գուցե հիմա հարսնացու գտնեմ»,- ասաց նա։

30 տարեկան Արթուրը ռուսական ավիաընկերության հրամանատար է ու հրահանգիչ։ Ինչպես լինում է շատ օդաչուների դեպքում, երկնքի հանդեպ սերը նրա երակներով է հոսում. հայրը նույնպես «երկնքի մարդ» է եղել ու տարիներ շարունակ աշխատել հայկական ավիացիայում։ Արթուրը 16 տարի առաջ Ուլյանովսկ է տեղափոխել, կրթություն ստացել ու արդեն տևական ժամանակ է` սիրած գործով է զբաղվում։ Նա ցանկացել է Հայաստանում աշխատանքի անցնել, բայց չի ստացվել։

Արթուր Մկրտչյան

Օդաչուն բազում հետաքրքիր պատմություններ ունի։ Հիշում է` մի անգամ ինքնաթիռում մի հայ կար, որն անչափ վախենում էր թռիչքից։ Տղամարդը խուճապի էր մատնվել, նրան թվում էր, թե շարժիչից ձայն է գալիս։ Նույնիսկ սկսել էր համոզել մյուս ուղևորներին, որ հրաժարվեն թռիչքից, ու պահանջում էր, որ օդաչուն թռիչքի անվտանգության երաշխիքներ ներկայացնի։ Արթուրը ստիպված էր միջամտել։ Նա ողջունեց ուղևորներին, հետո անուն ազգանունով դիմեց տղամարդուն ու հայերեն ասաց. «Ախպեր ջան, մի վախի. ես քո հետ եմ թռնում»։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am

Նման նյութեր