Ապահով, հաճելի, գեղեցիկ. երևանցիների հուզական ընկալումները Երևանի հանդեպ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ապահով, հաճելի, գեղեցիկ. երևանցիների հուզական ընկալումները Երևանի հանդեպ

«Բրեվիս» ընկերությունը սոցհարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե ինչպիսին են երևանցիների հուզական ընկալումները Երևանի հանդեպ:

Հարցումների արդյունքները փաստում են, որ Երևանը 2016թ-ից մինչև այս տարի աստիճանաբար ավելի ու ավելի է ընկալվում որպես դրական, ապահով, հաճելի, գեղեցիկ, բարի և լուսավոր քաղաք։

Միայն վերջին երեքն են, որ իրենց ցուցանիշով 2017թ-ին զիջել են 2016 և 2019 թվականների տվյալներին։ Մարդկանց զգացական ընկալումներում, 2016թ-ից սկսած, Երևանը բնորոշվում է նաև իբրև ավելի ուժեղ, փափուկ, կուշտ, մեծ, արագ, ուրախ և եռանդուն։ Հետաքրքրականն այն է, որ վերոնշյալ ցուցանիշները 2019-ին էականորեն բարձր են նախորդ տարիների համեմատ։

Մայրաքաղաքն իր բնակիչների ընկալումներում միայն հեռու է մաքուր քաղաք լինելուց․ցուցանիշները հուսադրող չեն, քանի որ վերջին տարիների ընթացքում, հատելով բացասականի շեմը, հասել է -0․18։



Նման նյութեր