Լոս Անջելեսի Տուջունգա-Սանլենդ հատվածում գտնվող Քոմերս Ավենյուի և Վալմոնթ Սթրիթի խաչմերուկն այսուհետ կկրի ամերիկահայ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի անունը:
Ցուցատախտակի բացումն արել է շրջանի ղեկավար Մոնիկա Ռոդրիգեսը:
Councilwoman Monica Rodriguez @MRodCD7 dedicating the intersection of Commerce Ave. and Valmont St. in honor of Armenian American, Pulitzer Prize winning author William Saroyan. pic.twitter.com/jit0VqcYRh
— Armenian Council (@ArmenianCouncil) October 20, 2019
Բացման արարողությանը ելույթ է ունեցել նաև ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայկական Ասամբլեայի ղեկավար Միհրան Թումաջյանը:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը