«Ես ի՞նչ էի անում դրսում, ինչու՞ մինչև հիմա այստեղ չեմ». Նորա Արմանի. armtimes.com
Advertisement 1000 x 90

«Ես ի՞նչ էի անում դրսում, ինչու՞ մինչև հիմա այստեղ չեմ». Նորա Արմանի. armtimes.com

Երջանկությունը հասնելու տեղ չէ, որ ճամփա ընկնես մտածմունքով, թե, ահա, երբ տեղ հասնեմ, կլինեմ երջանիկ: Երջանկությունն ընթացք է`ինքդ քեզ հետ ազնիվ լինելու նախապայմանով: Մեկի համար երջանկությունը բրենդային հագուստն ու մեքենան կարող են լինել: Բայց երբ հասնում ես այդ ձգտումին, այլևս վերջացավ երջանկությունը: Իսկ եթե դու ապրում ես ամեն օր և ուրախանում ես ուրիշի ուրախությամբ, ուրախանում ես ուրիշին հասած լինելուդ, աշխարհի հազար ու մի խնդիրների լուծմանը մի օգուտ բերելուդ համար՝ սրանք բոլորը երջանկության մաս են:

Դերասանուհի, SR Socially Relevant փառատոնի կազմակերպիչ Նորա Արմանի

Անձնական երջանկություն.

Փոքրությունս եմ հիշում, երբ ապրում էի ծնողներիս հետ, նրանց գուրգուրանքն էի վայելում: Կյանքիս ամենաերջանիկ շրջանն էր: Փոքրիկ աղջիկ էի, մարդիկ հարցնում էին` «Եղբա՞յր, թե՞ քույր ես ուզում», ես անպայման եղբայր էի ուզում: Հարցնում էին`«Լավ, իսկ ի՞նչ պիտի անես, եթե քույր ծնվի», ասում էի` «Ուրեմն ես տաբատ կհագնեմ ու ինքս կդառնամ եղբայրը»: Պայմանն այն էր, որ քույր և եղբայր լինեինք: Եվ ծնվեց եղբայրս: Հիշում եմ նրան մահճակալին պառկած: Երկար նայեցի եղբայրիկիս, մորս ասացի` «Մամա, գլուխը նարինջի չափ է»: Իմ տեսած նարինջները Եգիպտոսի խոշոր նարինջներն էին, ես հենց դրանք նկատի ունեի /ծիծաղում ենք- Մ.Բ./:

Մասնագիտական երջանկություն.

Կյանքի ամենակարևոր հարցն այս է`ի՞նչ ես դու ուզում անել, որ կարող է քեզ երջանկացնել: Հենց հասկացար առաքելությունդ, պիտի գնաս դրա ետևից: Անշուշտ, խոչընդոտներ կլինեն, բայց  հեռանկարը, որ դու անում ես այն, ինչ պետք է արած լինեիր, քեզ մեծագույն երջանկություն կպարգևի:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Ամբողջությամբ՝ armtimes.com



Նման նյութեր