Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանը հետևորդների հետ կիսվել է ծննդյան տոնից ստացած տպավորություններով. հոկտեմբերի 21-ին նա դարձել է 39 տարեկան:
«Շնորհակալ եմ տարեդարձիս առիթով ինձ տված մեծ սիրո համար: Ես ունեցել եմ ամենալավ, ամենահանգիստ ծննդյան տոնը: Հանգստյան օրերն անցկացրինք իմ հիանալի ընկերների հետ Փալմ Սփրինգսում, ապա ընտանիքով կազմակերպեցինք ընթրիք մեր տանը՝ մորս ու Քանյեի գլխավորությամբ: Իմ սիրելի հայկական ռեստորանը՝ «Կարուսելը», իրականացրեց սպասարկումը»,- պատմել է Քարդաշյանը՝ հիացած արտահայտվելով հյուրասիրությունից ու հատկապես քաղցրավենիքներից:
Նա անչափ տպավորվել է նաև նվերներով. Քարդաշյանի ամուսինը՝ Քանյեն, 1 միլիոն դոլարի նվիրատվություն է իրականացրել Քիմի նախաձեռնած՝ բանտերի բարեփոխումների ուղղությամբ աշխատող բարեգործական կազմակերպություններին:
«Դա ինձ անչափ երջանկացրել է»,- նշել է Քիմ Քարդաշյանը: