Ոստիկանին սպանած եղբայրների «ընտանիքի» պատմությունը կարծում եմ բոլորդ տեսաք: Մի բառով ասած զարհուրելի է:
Այս ամենը հետևանք է սոցիալական ենթակառուցվածքների ձախողված վիճակի` կրթություն, առողջապահություն և սոցիալական ծառայություններ:
Ինչպես պարբերաբար կրկնում եմ, մեր պետությունը ձախողել է քաղաքացիներիս համար ապահով և բարեկեցիկ միջավայր ստեղծել:
Այս ձախողման պատճառը մենք ենք` մեր գիտակցությունը, քանի որ ավելի քան երկու տասնամյակ հանդուրժել ենք հանցագործ իշխանությունների, իսկ հիմա էլ հանդուրժում ենք ապիկարներին:
Երկրի հեղափոխական ղեկավարությունը փոխանակ գործով ուղղի նախկին բացերն ու սխալները, ինչի համար իրենց գործուղել ենք, զբաղված է շոուներով և անհեթեթ վահանակներ փակցնելով:
Ավելի քան քսան տարի սոցիալական ծառայությունների անգործությունը և հարկ վճարողների գումարների վատնումը դեռ մեզ վրա թանկ է նստելու:
Անտերության ու խավարի մեջ մեծացած սերունդը դեռ նոր է չափահաս դառնում: Եվ այս ահավորությունը դեռ սարսափի սկիզբն է:
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: